Vertalingen

De gebedsnoot in het Armeens

Armeens

Աղոթքի ընկուզաձև տուփը

Ամստերդամում՝«Rijkmuseum»-թանգարանում, մեկը հրավիրեց իմ ուշադրությունը միջնադարյան մի առարկայի վրա. դա մի գունդ էր ՝ պատրաստված արմավենու փայտից, որը բաժանված էր երկու մասերի: Երկու մասերն էլ նրբորեն կտրված էին, այսպիսով բոլոր տեսակի նկարները, ինչպես օրինակ Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը և խաչելությունը, շատ պարզ տեսանելի էին, և այս երկու մասերն էլ կարող էին շարժվել մեկ առանցքի շուրջ ինչպես փոքրիկ պահարանի դռներ: Ողջ առարկան պահված էր պղնձե գնդի մեջ և վերջապես դրված փոքր կաշվե պայուսակի մեջ՝ Ավետարանը ընկույզի կեղևում: Ակնհայտորեն դա պատրաստված էր ճանապարհորդության ընթացքում այն քեզ հետ կրելու համար: Մի քանի տարի անց ես կանչվեցի նոր կյանքի կոչելու աղոթքի ընկուզաձև այդ տուփին: Ներկայումս դա հարթ է և «դատարկ», բայց դու կարող ես գրել քո աղոթքի թեմաները պարզապես օգտագործելով անուն, ամսաթիվ, որևէ նշան և այլն: Քանի որ ընկույզը հեշտորեն կարելի է տեղափոխել, դու կարող ես միշտ քո աղոթքները կրել քեզ հետ: Երբ քո աղոթքը պատասխանված է կամ դու զգում ես, որ ժամանակն է տեղադրել աղոթքի հատուկ թեմա, դու կարող ես պարզապես ջնջել այն հղկաթղթով և տեղ կբացվի ինչ-որ նոր բանի համար: